211652_close_icon

Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ հոկտեմբերի 13-ին

views-count1810 դիտում article-date 19:42 12-10-2014
Հայաստանի ազգային հավաքականը վերսկսում է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում նախապատրաստվելով Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Այսօր մեր հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում: Դրանցից մեկը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Նույն օրը՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նմանատիպ նյութեր