Վալդեսը հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ»
Իսպանացի 32-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, մերժել է «Լիվերպուլ» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է The Mirror-ը: «Կարմիների» գլխավոր մարզիչ Բրենդան Ջոջերսը իսպանցուն առաջարկել էր բուժզննում անցնել անգլիական ակումբում:
Հիշեցնենք, որ Վալդեսը ընթացիկ տարվա մարտ ամսին ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած հանդիպումներից մեկի ժամանակ և երկարատև ժամանակով դուրս էր մնացել շարքից: Ներկայումս Վալդեսը շարունակում է ապքինվել վնասվածքից: