211652_close_icon
views-count1527 դիտում article-date 21:51 11-10-2014

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը:

Նմանատիպ նյութեր