Հոկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն) հոկտեմբերի 14-ին 4-օրյա այցով տարածաշրջան կժամանեն: Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Այսի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն առաջիկայում Փարիզում նախատեսված նրանց հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
«Մենք անհամբերությամբ են սպասում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը»,-ասված է դեպանատան տարածած հայտարարության մեջ: