Ճապոնիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան իր ազգային թիմի կազմում անցկացրած խաղի ժամանակ վնասվածք է ստացել:
Ջամայկայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ ճապոնացի ֆուտբոլիստ ցավոտ հարված է ստացել ծնոտին, սակայն շարունակել է մասնակցել հանդիպմանը և փոխարինվել է 90-րդ րոպեին:
Խաղից հետո պարզվել է, որ կագավան ուղեղի ցնցում է ստացել: