211652_close_icon
views-count3556 դիտում article-date 11:58 11-10-2014

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին Չեխիայում ձերբակալվե՞լ է. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ըստ Maxinfo-ի տեղեկությունների՝ օրերս Չեխիայում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը; Երեկ սույն տեղեկությունը ճշտեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. մեր հարցին ստացանք գրավոր պատասխան. «ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ Չեխիիայում գտնվելու վերաբերյալ, Չեխիայի իրավասու մարմիններին ներկայացրել է Ռոբերտ Երիցյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: Ռոբերտ Երիցյանը հետախուզման մեջ է գտնվում 10. 06. 2009 թ.-ից: Նա մեղադրվում է պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելու համար՝ ՔՕ 34-38-305 հոդվածներով»,- ասում է դատախազության պատասխանատուն: ՀՀ դատախազությունն այս պատասխանով ոչ հաստատել և ոչ էլ հերքել է Ռոբերտ Երիցյանի ձերբակալման մասին լուրը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Ալբերտ Երիցյանից, ով մինչ հարցը լսելը չէր հերքել, որ ինքը Երիցյանն է, իսկ հարցը լսելուց հետո ասաց. «Այս համարը Երիցյանինը չի»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր