Եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ. ՀԺ
«Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ:
Հանրահավաքը մինչև վերջ ընթացավ անորոշության ճնշող մթնոլորտում, երբ այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ առիթով են մարդկանց հավաքել հանրահավաքի կազմակերպիչները»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս իրավիճակի կուլմինացիան դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Նա իր խոսքում անդրադառնում էր այն ուժերին, ովքեր Եռյակի պայքարին կմիանան առաջիկա ամիսներին, և սույն ակնարկը, թե հերթական այս պայքարն ամիսներ է տևելու, հավաքվածներին դուր չեկավ. «Հի՛-մա, հի՛-մա» սկսեցին վանկարկել մարդիկ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: