Սյունիքի գյուղերի դպրոցներում սկսել են փակցնել Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը. ՉԻ
«Սյունիքի մարզում, մեղմ ասած, խայտառակ բարքեր են տիրում: Սյունիքի գյուղերի դպրոցներում սկսել են փակցնել մարզպետի՝ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը:
Սրանով տեղի իշխանությունները Սյունիքի մարզի երեխաների համար նոր իդեալ են կերտում՝ ի դեմս նախկինում տարբեր հանցանքների համար երեք անգամ դատապարտված Լիսկայի»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում.
«Երեկ համացանցում տարածվել էր Գեղի գյուղի դպրոցից լուսանկար, որտեղ երևում էր դպրոցի միջանցքում փակցված Լիսկայի լուսանկարը: «ՉԻ» հետ զրույցում Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը հայտարարեց, թե լուսանկարը փակցված է մարզպետի անկյունում:
«Իմ սենյակում էլ մարզպետի նկարը կա»,- հպարտացավ գյուղապետը:
Իսկ հարցին, թե որոշել եք երեխաներին դաստիարակել երեք անգամ դատապարտվածի օրինակով, գյուղապետը պատասխանեց. «Ոչ, Սուրիկ Խաչատրյանն ամենալավ մարզպետն է, որ մենք ունեցել ենք: Որ ինքը չկար, մենք անտերության մեջ էինք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: