1853 դիտում
19:07 10-10-2014
Եռյակը թեժ ելույթներով ժողովրդին հավատացնում է, որ նրանց միայնակ չի թողնելու և իշխանությունը վերադարձնելու է նրանց
Այս ռեժիմին, այս իշխանություններին պետք է օր առաջ հեռացնենք:Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ նշեց, որ միասին պետք է հեռացնեն:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ, իր խոսում դիմելով ժողովրդին, ասաց. «Ողջու՛յն, ազատատենչ ժողովուրդ, եկել ենք տեր լինենք մեր ազատությանը: Իշխանություներին ոչ թե հարկավոր է քշել, այլ չգիտեմ ինչ է պետք անել»,-ասաց նա:
Նա նաեւ ներկայացրեց Միջազգային միգրացիայի կազմակերպության տվյալները, ըստ որոնց աշխարհի 47 երկրներում 2014 թ-ին դրությամբ 770 հազար հայ ներգաղթյալ է գրանցված: Ապօրինի ներգաղթյալները ներառված չեն նրանում: Արամ Մանուկյանը ընդգծեց նաեւ, որ երկրում նվազել է ամուսնությունների թիվը, ավելացել են ամուսնալուծությունները, աճել է մահացության մակարդակը: Նրա խոսքով, աշակերտների թիվը նվազում է, գյուղերը դատարկվում են, Հայաստանը ծերացող երկրի է վերածվում, ներդրումներ չեն արվում:
«Սա իշխանության «խելոք», «դմբո» կամ, չգիտեմ, ինչ ասեմ, քաղաքականության արդյունքն է: Գյադաներն այս երկրում տեղ պետք է չունենան: Այս երկրի տերը ժողովուրդն է: Դրանով է պայմանավորված իշխանափոխության խնդիրը: Հայաստանը լուրջ անվտանգության խնդիր ունի»,- ավելացրեց Արամ Մանուկյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում ասաց, որ չկա նման բան՝ արձագանքելով իշխանական գնահատականներին, թե 3 քաղաքական ուժերը ժողովրդին հուսախաբ են անում: «Այստեղ արժանապատիվ առաջանորդներ են կագնած եւ նման բան չի լինելու: Եվ մենք ձեզ հետ Հայաստանը վերադարձնելու ենք Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին»,- ավելացրեց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան