211652_close_icon
views-count582 դիտում article-date 17:04 10-10-2014

Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական է լինելու

Հոկտեմբերի 10-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Նիկոլա Ֆային: Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող հարցերում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ 2015թ.-ի ծրագրի մշակումն ու համալրումը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը և ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը: Հանդիպման ընթացքում Ս. Ռոպերսը կարևորեց Ֆրանսիայի դեսպանության և ԱԻ նախարարության համագործակցութունը՝ նշելով, որ այն առավելագույնս արդյունավետ է և ընթանում է ջերմ մթնոլորտում: 2015թ.-ի համագործակցության ծրագրի շրջանակներում հայկական կողմը ներկայացրեց ծրագրի հիմնական կետերն ու առաջարկությունները: Մասնավորապես՝ համատեղ սեմինարների, վարժանքների կազմակերպումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառին առնչվող տեխնիկական և գիտական նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվության ու մասնագիտական փորձի փոխանակումը: Պարոն Ռոպերսը տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը պատրաստ է իրականացնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, մասնավորապես՝ մեքենաների վրա տեղադրվող արբանյակային սարքավորումների կառավարման հարցում: Հայկական և ֆրանսիական կողմերը պայմանավորվեցին ընթացիկ աշխատանքներ իրականացնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող հարցերում համագործակցությունը զարգացնելու և 2015թ.-ի ծրագրի վերջնական մշակման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր