211652_close_icon
views-count13671 դիտում article-date 15:55 10-10-2014

Հայտնի գործարարը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին դատի է տվել «դուզ խոսքը ճակատին ասելու համար»

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին իբր իր բարի համբավը արատավորելու համար դատի է տվել՝ պահանջելով 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը: «Նա վիրավորվել է նրանից, որ ես իմ լայն բառապաշարով իր մասին արտահայտվել եմ լրատվամիջոցներով: Նրան լկտի, խարդախ եւ գող եմ անվանել: Ասում է, թե ես իր գործարարի բարի համբավը արատավորել եմ: Ես նորից ասում եմ, որ իմ ասած ցանկացած բառի տեր եմ ու դա ես կապացուցեմ: Նա 3 եւ ավելի տարի է, հաշվետվություն չի տալիս բաժնետիրոջը՝ փորձ անելով ինչ-ինչ միջոցներով իմ ընտանիքին պատկանող բաժնեմասը՝ 20 տոկոսը գողանալ, զրոյացնել: Այս ամենն այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել: Ի՞նչ է, «դուզ» խոսքը մարդու ճակատին ասելու համար դատի՞ են տալիս: Մինչդեռ իր նախկին «պարտնյորի» հետ կարող էր մեկ անգամ հանդիպել եւ տղամարդավարի արտահայտվել: Այս տասը տարիների ընթացքում նրան տեսել եմ առավելագույնը երկու անգամ, այն էլ՝ քննչական մարմիններում»,- հիմնավորեց Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ դատական գործընթացը ձգձգվում է: Խոսքը «Իտարկո քոնստրաքշն» ընկերության 20 տոկոս բաժնեմասին է: «Իրենք 2 ատյանում կրեցին, բայց վճռաբեկում այն բեկանվեց եւ հետ ուղարկվեց 1-ին ատյան: Բայց դա էլ է հաղթանակին հավասար վճիռ: Ավելին` ես այս պահին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ Հրաչ Կապրելյանը հանցագործ է , քանի որ այս տարիների ընթացքում, բացի կեղծ ներդրումներ ցույց տալուց, հաշվետվություն չի ներկայացրել եւ մեր 20 տոկոս բաժնեմասից ոչ մի հատկացում չի արել: Կարծում էին՝ վճռաբեկում էլ կհաղթեին եւ այս ամենը կփոշիանար: Խոսքը բնականաբար միլիոնների մասին է», -ասել էր Արագած Ախոյանը եւ ավելացրել, որ դա շատ հարուստ հիմնարկ է։ Ավելի վաղ նա նշել էր, որ «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իրենն է եղել: «Ոտքի եմ կանգնեցրել, կնիք հանել: Ներդրումն էլ երկկողմանի է եղել: Բայց Կապրիելյանը բիզնեսում իրեն հատուկ ձեռագիր ունի. բիզնեսը կայացնելուց հետո գործընկերներին վերացնում է: Այնպիսի պայման է ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի, գնա կամ հրաժարվի ունեցվածքից, ինչը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել»,-ասել էր Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր