925 դիտում
15:07 09-10-2014
Ռազմական ուս.հաստատությունների մի շարք ուսանողների կրթաթոշակ է տրվել
Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների:
Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:
«Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի արժանացավ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Սլավիկ Նալբանդյանը, «Աշոտ Նավասարդյան» կրթաթոշակի` Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գագիկ Բեժանյանը, «Անդրանիկ Մարգարյան» կրթաթոշակի`ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Նարեկ Արշակյանը, «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակի՝ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսանող Գևորգ Խաչատրյանը:
«Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի արժանացած Սլավիկ Նալբանդյանը նշեց, որ շատ հպարտ է հենց Նժդեհի անվան կրթաթոշակը ստանալու համար. «Ես իրոք հպարտ եմ, որ արժանանալու եմ Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակին և փորձելու եմ էլ ավելի լավ սովորել, բարձունքների հասնեմ, որպեսզի արդարացնեմ այս ընտրությունը»:
ՀՀ ԱԺ պատգավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ողջունեց ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներին և շնորհավորեց հաղթողներին:
«Տարիներ շարունակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ռազմական բուհերի ուսանողների համար կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ: Այս անվանական կրթաթոշակները կխրախուսեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին և կօգնեն որոշակի խնդիրներ լուծել իրենց ուսումնառության ընթացքում: Մենք ողջունում ենք և խրախուսում ենք հատկապես այն ուսանողներին, ովքեր ընտրել են ռազմական կրթությունը և այն ավելի մրցունակ են դարձնում: Կրթաթոշակի անվանակարգերը պատահական չեն: Դրանք կրում են այն մարդկանց անունները, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր պետության զարգազման ու կայացման գործում: Եվ այս միջոցառումն արդեն դուրս է եկել կուսակցության շրջանակներից»:
Նշենք, որ մրցույթի հաղթողները 1 ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25 000-ական դրամ կրթաթոշակ:
Միջոցառման ավարտին ՀՀԿ անդամատոմսեր հանձնվեցին մի շարք երիտասարդների։
Նմանատիպ նյութեր
11075 դիտում
09:38 04-11-2017
Քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը զեղչելու խնդիրը չի լուծվում. «Ժամանակ»
1172 դիտում
11:49 13-03-2014
ԵՊՀ 127 ուսանողների կրթաթոշակ տրվեց
Այս բաժնից
754 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը