Մենք հայ ենք, սա ́ է մեր երգը. տեսանյութ
Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձեւով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր: Երիտասարդները կոչ էին անում լսել, սովորել եւ տարածել մաքուր հայկական երգ ու երաժշտություն եւ այսուհետ մերժել հանրային տրանսպորտում հնչող ցածրորակ երգերը, որոնք ոչ մի կապ չունեն հայկական մշակույթի հետ: Նրանք նաեւ նշում էին, որ մենք իսկական գոհարներ ունենք, որոնք պարզապես չենք ճանաչում: Ակցիայի կազմակերպիչներն էին «Խազեր» երգչախումբը, Նախախորհրդարանի երիտասարդները, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը: Նրանց խոսքերով՝ սա ոչ թե մեկօրյա ակցիա էր, այլ կրելու է շարունակական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում: