211652_close_icon
views-count1215 դիտում article-date 15:42 09-10-2014

Ե՞րբ սկսել աշնանացան ցորենի ցանքսը. տեսանյութ

Երբ սկսել աշնանացան ցորենի ցանքսը: Արմավիրցի հողագործները երկընտրանքի առջև են, շատերը չեն շտապում դաշտ: Ցածր բերք ստացած գյուղացիական տնտեսությունները համոզված են, որ ցորենը ժամանակից շուտ ցանելու դեպքում օգուտ չեն ստանա: Սարդարապատցի Կոլյա Պողոսյանը անցած տարի մոտ մեկ հեկտար էր ցանել, բերքը քիչ էր ու անորակ: Նրա կարծիքով, պատճառը ցանքսը շուտ կատարելն էր: Նրա համագյուղացի Համլետ Թադևոսյանը հակառակ կարծիքին է, աշնանը որքան շուտ ցորենը կանաչի, այնքան բարձր բերք կապահովի: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ցանքսի ճիշտ ժամանակը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածն է համարում: Կառավարության աջակցության ծրագրով նախատեսված սերմնացուի չափաքանակը գյուղվարչությունն արդեն բաժանել է, մնացած մասը գյուղացիները կլրացնեն սեփական միջոցներով: Առաջին վերարտադրության սերմացուի 1 կգ-ի արժեքը 80 դրամ է: Գյուղացին մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ը պարտքը պետք է վերադարձնի կրկնակի չափով: Ամռան ամիսներին մարզի շատ գյուղացիական տնտեսություններ ոռոգման ջրի պակաս զգացին: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ աշնանացանի ժամանակ ոռոգման ջուր բոլորին կհասնի: Գյուղնախարարի խոսքով, աշնանացան ցորենը ոռոգվելու է արտեզյան հորերի միջոցով, որոնց քանակը գյուղերում ավելացել է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34919]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր