Իրանի Քիշ կղզում կբացվի միջազգային 7-րդ ավիաշոուն
Նոյեմբերի 18-ին իրանական Քիշ կղզում բացվելու է հերթական՝ միջազգային 7-րդ ավիասալոնը: Այս մասին նշված է Իրանի կառավարության պաշտոնական կայքում:
Ավիասալոնի տնօրեն Բիժան Բոնաքդարի խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն Շվեդիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հարավային Աֆրիկայից և Մալայզիայից ժամանած 8 ընկերություններ: Նրանց հետ մեկտեղ ավիացիոն արդյունաբերության մեջ գրանցած իր հաջողությունները կներկայացնի նաև Իրանը:
Ավիաշոուի ընթացքում կցուցադրվեն օդային-ակրոբատիկ հնարքներ: