3457 դիտում
17:18 18-07-2017
Քննարկվել է Իրանի Քիշ կղզուց դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով:
Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի:
Նմանատիպ նյութեր
4976 դիտում
23:40 11-02-2021
«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար
2016 դիտում
13:01 09-10-2014
Իրանի Քիշ կղզում կբացվի միջազգային 7-րդ ավիաշոուն
Այս բաժնից
835 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1069 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն