Սինգապուրում մեկնարկել է Singapore Airshow 2014 գեղեցիկ ավիաշոուն. տեսանյութ
Սինգապուրի Չանգի օդանավակայանի տարածքում մեկնարկեց Singapore Airshow 2014 ավիատեխնիկայի խոշոր ցուցահանդեսը, որի դռները բաց կլինեն մինչև փետրվարի 16-ը։
Ավիացուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի նմուշներ։
Օդանավակայանի տարածքում աշխատում են 22 տաղավար և ավելի քան 1000 մասնակից` շուրջ 47 երկրից։
Ներկայացնում ենք տեսանյութը: