Լա Լիգայի 7-րդ տուրի լավագույն գոլը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Էյբար» - «Լևանտե» (3:3) խաղում տանտերերի հարձակվող Սաուլ Բերխոն Պերեսի խփած հիասքանչ գնդակը, տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը:
Վերջինս տուգանայինի մատույցների մոտից մեկ հպումով կատարած հուժկու հարվածով գրավել է դարպասի աջ վերևի անկյունը: