211652_close_icon
views-count1017 դիտում article-date 11:14 09-10-2014

Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» բացառված է

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է այն խոսակցություննեը, ըստ որոնց պորտուգալացին կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ Ռոնալդուն անգլիական թիմի գույները պաշտպանել է 2003-2009 թթ ընկած ժամանակահատվածում: ««Մանչեսթեր Յունայթեդ»-ը միշտ կմնա Կրիշտիանուի սրտում: Նա հիանալի 6 տարի է անցկացրել այնտեղ, բայց հիմա նրա բոլոր մտքերը կապված են «Ռեալ»-ի հետ, և նա երջանիկ է Մադրիդում: Բոլորը հասկանում են, որ անհնար է այնպես անել, որ Ռոնալդուն հեռանա «Ռեալ»-ից»,- ընդգծել է գործակալը:

Նմանատիպ նյութեր