211652_close_icon
views-count670 դիտում article-date 11:30 07-09-2024

Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում. Սրբազան

Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած մեր պետության և հասարակության, ինչպես նաև Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը, այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքարի ամբողջ էությունը և բովանդակությունը։ Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով, սթափ, մաքուր մտքով նայել ապագային հենց վաղվանից։ «Նախկիններ-ներկաներ». այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է դադարել վերջանականապես։ Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում»,-հայտարարեց Սրբազանը։

Նա ասաց, թե Հայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը։

Նմանատիպ նյութեր