Ժամանակ առ ժամանակ կանձրևի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը շրջանների մեծ մասում, 10-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
[img]/ups/images/0149320001412834525341423.jpg[/img]
Երևանում հոկտեմբերի 9-ին օրվա երկրորդ կեսին, 10-ի գիշերը հնարավոր է անձրև, 10-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0233947001412834543197934.jpg[/img]