759 դիտում
20:46 08-10-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Շվեյցարիայում
Հոկտեմբերի 6-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:
Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշեց, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի և ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարևոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա:
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ժնևում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային և կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն և շարունակական աջակցության համար:
Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
23:23 11-10-2016
Շվեյցարիայում ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
1067 դիտում
21:38 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
1349 դիտում
18:22 25-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1198 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
922 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան