211652_close_icon
views-count767 դիտում article-date 14:40 08-10-2014

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստումը կտևի 3 տարի. Տուրչինով

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի երեք տարվա ընթացքում նախապատրաստեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը՝ վկայակոչելով Գերագույն ռադայի մամլո ծառայությանը: Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինան ու նրա ժողովուրդը պատրաստ են բոլոր մարտահրավերներին, որոնք առկա են եվրաինտեգրման ճանապարհին. «Մենք վստահ ենք, որ Ուկրաինան լինելու է անկախ, դեմոկրատական, եվրոպական երկիր: Ուկրաինայի օրենսդրությունը չափազանց արագ տեմպերով համապատասխանեցվում է եվրոպական օրենսդրությանը: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը մեզ համար «ճանապարհային քարտեզ» է, որն իշխանությունները կյանքի են կոչում՝ ապահովելու համար երեք տարվա ընթացքում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը»:

Նմանատիպ նյութեր