Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Տուրչինով
Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բանակցություններ անցկացնել Դոնբասի ակտիվիստների և նախաձեռնողների հետ, սակայն ահաբեկիչների հետ չեն խոսի։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։
Տուրչինովն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
«Ուկրաինայի իշխանություններն երբեք երկրի արևելքում պատժիչ գործողություններ չեն իրականացրել։ Ուժային կառույցները պաշտպանում են քաղաքացիների կյանքն ու առողջությունը ահաբեկիչներից, դիվերսիաներից և այլ հանցագործներից, ովքեր սպանում, տանջում և առևանգում են նրանց»,֊ հայտարարել է նա։
Նա հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները պատրաստ են բանակցել նրանց հետ, ովքեր խոսելու ցանկություն ունեն և պայմանավորվել Ուկրաինայի միասնական զարգացման հարցերի շուրջ։