Ցուցարարները զենքերը հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի․ Տուրչինով
Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ապրիլի 10֊ին հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել արևելյան շրջանների շենքերը գրաված ցուցարարներին քրեական պատասխանատվության չենթարկելու մասին հրամանը, եթե նրանք հանձնեն իրենց մոտ եղած զենքերը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
«Եթե մարդիկ վայր դնեն զենքերը և ազատեն վարչական շենքերը, համաներման անհրաժեշտություն չի առաջանա։ Մենք երաշխավորում ենք, որ ոչ մի քրեական գործ չի հարուցվի մարդկանց նկատմամբ, ովքեր զենքերը վայր կդնեն և կլքեն տարածքը»,֊ ասել է նա։