211652_close_icon
views-count17255 դիտում article-date 13:11 28-04-2020

Երբ ասում էինք՝ կոմունալները չվճարելու դեպքում էլեկտրաէներգիան ու գազը չեն անջատվի, մեր հույսն այն էր, որ արտակարգ դրությունը 1 ամիս կտևի. պատրաստվեք, որ 1 տարի ճգնաժամի մեջ ենք լինելու. Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր հայտարարությունից հետո, որ արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում անջատումներ չեն լինելու, եղել է որոշակի սպեկուլյատիվ գործելակերպ։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել վճարելու, ասել են՝ քանի որ չեն անջատելու, ուրեմն չվճարենք։ Այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու և չեն վճարում, այո, նրանց հոսանքները պետք է անջատվեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/28/pashinyan/3274744?fbclid=IwAR0EBSphdBJGFzHZeQQmRKtPko1C7WWJxNFHUn04fcvaaR10XvP_Jz5yy4E]Tert.am[/url]-ը։ «Հայտարարության արդյունքում զարգացավ մի իրավիճակ, որ սկսեցին չվճարել ոչ միայն նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, մենք տեսնում ենք, որ հարուստ մարդիկ նաև սկսել են չվճարել։ Եվ պատճառն այն էր, որ Կառավարությունն ասել էր՝ չվճարումների դեպքում անջատումներ չեն լինելու։ Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր։ Եվ ամենակարևոր ռիսկը, որ այս համակարգը կարող է քանդվել։ Այսինքն, կարող է 1000 կամ 5000 բաժանորդի էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ կարող է խոսք լինել, որ երկրում ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի։ Կոշտ դիրքորոշման արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլափսից»,- նշեց վարչապետը։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել էր, որ ապրիլի 22-ից կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններն իրավասու են դադարեցնել այդ ծառայությունը, եթե դրա դիմաց վճարում չի արվում, քանի որ վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԾԿՀ հայտարարությունից հետո մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամ վճարումներ են եղել․ «Այսինքն, առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են՝ որ չեն անջատելու, չվճարենք»: Վարչապետը հայտնեց, որ ՀՀ-ում կա էլեկտրական էներգիայի 775 հազար բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ, որոնցից անջատվել է 4300 էլէներգիայի բաժանորդների հոսանք և 736 գազի բաժանորդների գազի մատակարարումը։ Հասարակական դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ ՀԾԿՀ՝ անջատումների մասին հաղորդագրությանը նախորդել էր իշխանությունների, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից հետևյալ հայտարարությունը՝ արտակարգ դրության արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/28/pashinyan/3274744?fbclid=IwAR0EBSphdBJGFzHZeQQmRKtPko1C7WWJxNFHUn04fcvaaR10XvP_Jz5yy4E]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր