Պորոշենկոն մտադիր է փոխել Դոնեցկի նահանգապետին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է նշանակել Դոնեցկի մարզի նոր նահանգապետ: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը: Ներկայումս տվյալ պաշտոնը զբաղեցնում է Սերգեյ Տարուտան:
Լուգանսկի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ամենահարմար թեկնածուն Գենադի Մոսկալն է. «Իմ կարծիքով, Գենադի Մոսկալն ադեկվատ նահանգապետ է այդ ոչ պարզ իրավիճակում հայտնված մարզի համար»: