Հունիսի 11-ին Պորոշենկոն աշխատանքային այցով կուղևորվի Դոնեցկի մարզ
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հունիսի 11-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով կուղևորվի Դոնեցկի մարզ: Lուրը հաստատել են նախագահի մամուլի ծառայությունից:
«Հինգշաբթի, հունիսի 11-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով կուղևորվի Դոնեցկի մարզ», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պորոշենկոյի այցի աշխատանքային ծրագրի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում: