ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում
Հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ-ն հերթական մոնիթորինգը կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Դիտարկումը կանցկացվի ադրբեջանական Ֆիզուլի շրջանի Աշաղը Վեյսելլը գյուղի ուղղությամբ
Հայկական կողմից այն կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ժիրի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Պետեր Սվեդբերգը: