«Բարսելոնա»-ն և «Էսպանյոլ»-ը կարող են հեռացվել Իսպանիայի առաջնությունից
Իսպանիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ եթե Կատալոնիայի շրջանը իսկապես անկախանա Իսպանիայից, ապա այդ տարածաշրջանի ակումբները կհեռացվեն Իսպանիայի առաջնությունից:
«Եթե Կատալոնիան անկախանա, ապա «Բարսելոնա»-ն և «Էսպանյոլ»-ը կզրկվեն Իպսնիայի առաջնությունում հանդես գալու իրավունքից: Մեր կանոնակարգում ասվում է, որ Իսպանիայի առաջնութնունում կարողա են հանդես գալ միայն Իսպանիան և Անդորրան ներկայացնող ակումբները»,- Տեբասի խոսքերը մեջբերում է AS-ը: