211652_close_icon
views-count1028 դիտում article-date 16:53 07-10-2014

Հայազգի ճանաչված օպերայի երգչուհի Արաքս Մանսուրյանը մենահամերգով հանդես է եկել Ճապոնիայում

Հոկտեմբերի 5-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության և «Ճապոնիա-Հայաստան» բարեկամության միության աջակցությամբ Ճապոնիայի Նագանո նահանգի Ուեդա քաղաքում տեղի ունեցավ հայազգի ճանաչված օպերայի երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ: Համերգին հնչեցին հայ և եվրոպացի երգահանների ստեղծագործություններ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված էր Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Ներկաները հետաքրքրասիրությամբ ունկնդրեցին Կոմիտասի «Գարուն ա», «Չինար ես», «Կռունկ», «Քելեր, ցոլեր», «Կանչե, կռունկ», «Հով արեք» և այլ երգերի կատարումները:

Նմանատիպ նյութեր