Անոթային վիրաբույժ Արամ Բադալյանն Արցախում ընդունելություն կիրականացնի
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, Արամ Սոսի Բադալյանի կողմից հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: