1311 դիտում
10:50 07-10-2014
«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում վերջին շրջանում կաթնամթերքի զգալի սղություն է նկատվում. 168 ժամ
««Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում վերջին շրջանում կաթնամթերքի զգալի սղություն է նկատվում: Արտադրող ընկերությունների ներկայացուցիչները մեզ ասացին, որ ընկերությունը կամ ինքն է հրաժարվում ընդունել կաթնամթերք, կամ էլ պատճառաբանում է, թե թանկ է ու հրաժարվում է ապրանքն ընդունել»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
««Մոսկվիչկա»-ի ղեկավարությունից հնարավոր չեղավ ճշտել իրավիճակն ու դրա պատճառները: Սակայն կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում:
«Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
38079 դիտում
10:16 06-10-2017
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում թուրքական բլղուր է վաճառվում. «Ժամանակ»
5493 դիտում
16:39 06-04-2018
Սուպերմարկետների ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՊԾ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»