Ես երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. Դի Մարիա
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, որ երջանիկ է իր նոր ակումբում:
«Համոզված եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կարևոր քայլ էր ինձ համար: Ես երջանիկ եմ այստեղ: Իմ ընտանիքի անդամները նույնպես լավ են զգում իրենց: Կարծում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես գալով ես ավելի կկատարելագործեմ իմ խաղը»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը: