1165 դիտում
13:58 06-10-2014
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Երևանի «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոն: Տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանի ուղեկցությամբ նա շրջեց կենտրոնի բաժանմունքներով, ծանոթացավ սպասարկման պայմաններին, շենքային և նյութատեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժանձակազմի հետ:
«Սիրմեդում» լաբորատոր հետազոտությունները, ախտորոշիչ և էսթետիկ ծառայությունները մատուցվում են համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի սարքավորումներով: Այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքեր, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի նորագույն համակարգով: Կենտրոնի կինեզոթերապևտիկ ծառայության «Էքստենտրակ Էլիտ» բազմաֆունկցիոնալ, ոչ-վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված սարքը հագեցած է մասնագիտացված համակարգչային ծրագրերով, ինչը հնարավորություն է տալիս մշակել անհատական և խիստ տեղայնացված բուժման ծրագիր: Սարքավորումը ներառում է ողնաշարի հիվանդությունների բուժման գործում կուտակված համաշխարհային բժշկության ողջ փորձը: Բժշկական կենտրոնում բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետների կողմից մատուցում են նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական, ընդհանուր շուրջ երկու տասնյակ ծառայություններ:
Կենտրոնում միաժամանակ ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր։
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` «Սիրմեդը» մասնավոր բժշկական կազմակերպության լավ օրինակ է: Բժշկական ծառայությաների որակի բարձրացմանը զուգահեռ ապահովվում է նաև հասանելիություն և մատչելիություն:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
12:12 03-02-2021
Առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն
840 դիտում
12:31 02-12-2014
Նոյեմբերի 21-27-ը Երևանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի
Այս բաժնից
370 դիտում
10:22 23-11-2024
Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես, ծանոթանալու «խելացի» լուծումներին
370 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է