211652_close_icon
views-count1532 դիտում article-date 13:30 06-10-2014

Կանադայում 78-ամյա թոշակառուն վիճակախաղով շահել է 13.8 միլիոն դոլար

Կանադայում թոշակառու Լեոն Հիրթլը 13.8 միլիոն դոլար է շահել Lotto 6/49 վիճակախաղով: Այս մասին հայտնել է CTV News-ը: 78-ամյա թոշակառուն, ով ապրում է Նոր Շոտլանդիա նահանգի Բելլ կղզում, երջանիկ տոմսը գնել է տեղի դեղատանը: Հիրթլը պատմել է, որ առաջին անգամ վիճակախաղով շահել է 30 տարի առաջ, սակայն այն ժամանակ շահումը կազմել է միայն 1000 դոլար: Հիրթլը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր միլիոնների հետ: Հիրթլը մոտ 60 տարի աշխատել է որպես ձկնորս, իսկ երկու տարի առաջ, երբ ավարտվել է ձկնորսությամբ զբաղվելու նրա արտոնագրի ժամկետը, նա որոշել է անցնել թոշակի: Lotto 6/49-ը Կանադայում գործող համազգային երկու վիճակախաղերից մեկն է:

Նմանատիպ նյութեր