211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:02 06-10-2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է հրավիրել

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ներկայացրեց Գառնու դիտարանում, Ստեփանավանի օդանավակայանում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքների մասին: Նա մասնավորապես նշեց, որ ավարտվել է ֆրանսիացի մասնագետների այցը Կապան, Վայք, Ստեփանավան և Գառնու դիտարան. կատարվել են պրոֆիլակտիկ աշխատանքներ սարքավորումների արդիականացման ուղղությամբ: Ամերիկացի մասնագետների հետ համագործակցության արդյունքում` «Այրիս» կայանը տեղադրվել է նոր պատվանդանի վրա, որը լիովին համապատասխանում է նոր սերնդի կայանների տեխնիկական պահանջներին: Մոսկվայում երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները, ինչը թույլ կտա վերանորոգել և գործարկել եզակի սարքավորումը: Աֆրիկա-եվրոպական տարածաշրջանային համաժողովում ԱԻ նախարարությունը ներկայացնող Հ. Եմիշյանը զեկուցեց, որ նախարարության կարողությունները և արագ արձագանքման միջազգային թիմերի պատրաստածությունն արժանացել են բարձր գնահատականի և հաստատվել է 2015 թ. ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորման քննություն անցնելու հայտը: Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ուսումնասիրել այլ երկրների փորձը` աղետների բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու փորձը:

Նմանատիպ նյութեր