211652_close_icon
views-count2362 դիտում article-date 20:16 05-10-2014

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը: ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր