211652_close_icon

Իրանը Ռուսաստանը չի փոխի Եվրոպայով. Հասան Ռուհանի

views-count2036 դիտում article-date 19:00 04-10-2014
Իրանի նախագահ Հասան Ռուհանին «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը որպես գազի գլխավոր մատակարար, չի փոխի Ռուսաստանը Եվրոպայով: Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ունի գազի ամենամեծ պաշարները, սակայն հետ է մնում գազարդյունահանման հարցում, ինչն էլ իր հերթին ստիպում է, որպեսզի նա առաջին հերթին մտածի իր ներքին կարիքների մասին: «Ձմռան ամիսներին մեզ մոտ պարբերաբար խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն հետո, դուք գիտեք, որ մենք շատ սպառող-հաճախորդներ ենք ունենում, և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում: Մեր բոլոր արևելյան, արևմտյան և հարավային հարևանները ցանկանում են գազ գնել, որը մենք դեռ պետք է արդյունահանենք»,-ասել է Ռուհանին և հավելել, որ այսօր այն պայմանները չկան, որ եթե բոլորը մտածեն, թե վաղը Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, ապա այդ նույն գազը կարող է մատակարարել Իրանը: «Մեր արդյունաբերությունը դեռ այդ փուլից բավական հեռու է»,-ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր