Իրանը չի հավատում ահաբեկչության դեմ պայքարելու Արևմուտքի անկեղծ ցանկությանը. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կասկածանք է հայտնել ահաբեկչության դեմ պայքարելու Արևոմւտքի պետությունների անկեղծ մտադրությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:
Թեհրանում Սլովակիայի փոխվարչապետ և արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ Ռուհանին ծիծաղելի է համարել այն փաստը, որ ահաբեկիչներին ֆինանսավորող և պատրաստող երկրները հանկարծ ձգտում են նույն այդ ահաբեկիչների դեմ պայքարին:
Նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ահաբեկչությունների շրջանակների ընդլայնման կապակցությամբ: