211652_close_icon
views-count1206 դիտում article-date 09:43 24-09-2014

Իրանը կարող է էներգառեսուրսների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար. Հասան Ռուհանի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդիպում է անցկացրել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, գրում է Itar Tass գործակալությունը: Խոսելով Իրանի էներգետիկ հարուստ պաշարներից՝ Ռուհանին նշել է, որ Իրանը կարող է Եվրոպայի համար էներգառեսուրսների հուսալի աղբյուր լինել: «Իրանը էներգետիկի ոլորտի առումով յուրահատուկ կարգավիճակ ունի, այդ իսկ պատճառով Եվրոպայի համար հուսալի աղբյուր կարող է դառնալ»,-ասել է Ռուհանին և հավելել, որ իր երկիրը պատրաստ է Ավստրիայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարման ցանց ստեղծել:

Նմանատիպ նյութեր