211652_close_icon
views-count2249 դիտում article-date 20:21 04-10-2014

Կողոպուտ տնօրենի աշխատասենյակում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, Երևանի Իսահակյան փողոցում գտնվող հիմնարկություններից մեկի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, 1981 թ. ծնված Քրիստինե Շ.-ն իր աշխատասենյակի սեղանի վրայից բացահայտ հափշտակել է 50.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը և ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր