2690 դիտում
15:06 29-12-2015
54-ամյա Արսենը «Բերետա» տեսակի ատրճանակից իր աշխատասենյակում կրակել է ծանոթին՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով
54-ամյա Արսեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Թումանյան փող. 6 շենքի թիվ 2-3 հասցեում գործող ավտովարձույթի գրասենյակում գտնվող իր աշխատասենյակում գործով չպարզված հանգամանքներում վիճաբանել է իր ծանոթ Սուրեն Իսահակյանի հետ, որի ընթացքում օրինական հիմունքներով իրեն պատկանող <<Բերետա>> տեսակի ատրճանակից կրակել է Ս. Իսահակյանի աջ ոտքին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6125 դիտում
23:56 02-10-2021
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով 18-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է
Այս բաժնից
1120 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1165 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
889 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան