211652_close_icon
views-count1071 դիտում article-date 14:41 04-10-2014

Ճամբարակի ոստիկանները փամփուշտներ են հայտնաբերել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Ճամբարակի «Սիրահարների ձոր» կոչվող հատվածում` սահմանի մոտ, զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 174, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի՝ 16 և խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր