3463 դիտում
09:51 04-10-2014
«Ամբերդ ՀԷԿ»-ը, որից բաժնեմաս ունի ՀՀ ՊՆ գեներալ-մայորը, տուգանվել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինած ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը` Փավրիզ Նոսրաթի Ալամդարը (ամենայն հավանականությամբ` պարսիկ), օրինախախտ գործունեություն է ծավալում»:
Թերթը պարզել է, որ ՊՆ գեներալին պատկանող ՀԷԿ-ը տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
«Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Ալամդարը Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում այն չի հայտարարգրել: Այս արարքի համար ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ին տուգանել է 100.000 դրամի չափով»,-հավելում է «Ժողովուրդ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
08:46 21-11-2023
Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»