2427 դիտում
15:55 03-10-2014
Էջմիածնում արտագաղթն այնքան քիչ է, որ անգամ վարձով բնակարան հնարավոր չէ գտնել. քաղաքապետ
Արտագաղթը ցավալի փաստ է, բայց բարեբախտաբար Էջմիածնում արտագաղթի դեպքերը քիչ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ ինքն էլ է զարմացել, երբ սիրիահայերին օգնելու նպատակով փորձել են նրանց համար Էջմիածնում բնակարաններ վարձակալել, բայց ընդամենը 1-2 բնակարան են գտել:
«Օրինակ, «Զվարթնոց» թաղամասում էլ այն բնակարանները, որ բնակեցված չէին, հիմա բնակեցված են երեւանցիներով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ օրինակ, երեւանցիները բնակարանը վաճառում են 100 հազար դոլարով, մեզ մոտ 25 հազար դոլարով բնակարան են գնում եւ մնացած գումարը ներդնում բիզնեսի մեջ: Գիտեք, որ Երեւանից Էջմիածին ճանապարհը մաքսիմում տեւում է 20 րոպե: Ունենք մշտական ջրամատակարարում, իսկ աղբահանությունն ամեն օր է կատարվում, քաղաքը կանաչապատված եւ ունի գեղեցիկ այգիներ: Բնակիչների սոցիալ տնտեսական վիճակն էլ համեմատաբար լավ է, քանի որ Էջմիածինը նաեւ գյուղատնտեսական քաղաք է: Կան գործող գործարաններ եւ այլն եւ այլն»,- նշեց քաղաքապետը:
Միաժամանակ ավելացրեց, որ զբաղվածության խնդիրը եւս անհամեմատ լավ է, քանի որ քաղաքը Երեւանին մոտիկ է եւ բնակիչների մեծ մասը աշխատում է Երեւանում:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
49538 դիտում
16:46 17-02-2017
«Վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան` ապրելու». Սեյրան Օհանյանը` իր շքեղ կահկարասիի մասին..aravot.am
6088 դիտում
10:00 13-07-2017
Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նոր բնակարան է գնել Երևանում, բայց Գյումրիում վարձով ապրում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
700 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
445 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին