Լիբիայի խորհրդարանի անդամները Տրիպոլիից փախել են Թոբրուք
Լիբիայի խորհրդարանի անդամները փախել են երկրի մայրաքաղաք Տրիպոլիից՝ հանգրվանելով Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող հյուրանոցում: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Լրագրողների տվյալներով՝ պատգամավորներն իրենց ընտանիքների ու համակիրների հետ միասին լքել են Տրիպոլին և տեղավորվել Թոբրուք քաղաքի «Դար ալ-Սալամ» հինգ աստղանի հյուրանոցում:
Պատգամավորները հյուրանոցում ապրում են «ամեն ինչ ներառված է» սկզբունքով՝ բյուջետային գումարների հաշվին: Հյուրանոցը վերածվել է իսկական ամրոցի: Նրա մատույցների մոտ մշտապես պարեկություն են կատարում զինվորականները, տեղակայվել են զենիթային համալիրներ, ճանապարհներին կանգեցվել են արգելապատնեշներ:
Այդպիսով Լիբիայում ներկայումս գործում է միանգամից երկու խորհրդարան. օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանը՝ Թոբրուքում, և ցրվել հրաժարվող նախորդ գումարման խորհրդարանը՝ Տրիպոլիում: Նրանցից յուրաքանչյուրը ձևավորել է իր կառավարությունը: