Լիբիայի ՆԳՆ Սիդիկ Ադել Կարիմը հաստատել է ավելի վաղ հայտարարված իր վրա մահափորձ կատարելու լուրը, հայտնում է BBC լրատվականը:
Նա ասել է, որ հանդիպման գնալու ժամանակ իրեն փորձել են սպանել: Մամլո ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Լիբիային ռումբերով, հրթիռներով և պայթյուններով չեն վախեցնի:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, 2011-ի հոկտեմբերից Լիբիայում մինչ օրս շարունակվում են տարբեր խմբավորումների զինված հարձակումները: