211652_close_icon
views-count4610 դիտում article-date 22:19 01-10-2016

Թուրքական զինված ուժերը Սիրիայում և Իրաքում կմնան ևս 30 ամիս

Ինչպես հաղորդում է Ria.ru- լրատվական գործակալությունը, Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնության որոշմամբ ևս 30 ամիս երկարացրել է թույլատվություն ունենալ Իրաքում և Սիրիայում զինված ուժեր պահելու համար։ Մանդատի երկարացման մասին խոսվել է խորհրդարանի դեռ աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ։ Հիշեցնենք, որ Թուրքիան օգոստոսի 24-ից ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքում։

Նմանատիպ նյութեր