Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանի որդին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին (նստավայրը Գորիս) գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:
«Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց դատարանի կանչերին, ծանուցագրերին չի արձագանքել: Եվ ահա երեկ, դատական նիստերի քարտուղարը դատարանում հայտարարել է, թե բերման ենթարկելու որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրն ու օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: